Բացառիկ ձեռագործ հյուսվածք

Մեր գորգերը հանգուցված են ձեռքով: Դա լավագույն տարբերակն է: Զարմանալի չէ, որ այն նաև ամենադժվարն ու ժամանակատարն է: Հանգուցումը արհեստ է, որը գրեթե անհնար է հասկանալ մեր խենթ ու անհամբեր աշխարհում: 9 քառ. մ մակերեսով գորգը կազմված է 1.5 միլիոն ձեռքով արված հանգույցներից: Ո՞վ ունի այդքան համբերություն: Ավելորդ է հմտության մասին խոսելը: Ես շատ անգամներ եմ փորձել ձեռքով հանգույցներ անել և յուրաքաչյուր ձախողումից հետո ինձ համար նույնիսկ դժվար է պատկերացնել՝ ինչպես կարելի է դա անել միլիոնավոր անգամներ: Դա համեմատությունից դուրս է:

Ինձ երբեմն վախեցնում է, երբ հիշում եմ, որ գորգի՝ ինձ հիացնող բարդ դիզայնը իրականում գույնի փոքր կետերի ձեռագործ հանգույց է: Դա նման է նրան, երբ դուք հիանում եք գեղանկարի կատարելությամբ, այնինչ պատկերը բազմաթիվ անմիտ կետերի արհեստական ամբողջությունն է:

 

Լրացուցիչ արհեստներ

Մեր մանվածքը պահանջում է բարձր մակարդակի հմտություններ և մարդկային հսկայածավալ աշխատանք: Մինչ աշխարհում գորգարտադրությունը անցում է կատարում մեքենայացված մանվածքի՝ պարզ, արագ և հետևողական, մենք նախընտրում ենք թելը մանելու վրա ծախսել այնքան ժամանակ, ինչքան պահանջվում է մեքենայով  ամբողջական գորգ գործելու համար: Մանելուց հետո այն ներկվում է ձեռքով: Մինչ գորգերի քարտեզները նախագծվում են համակարգչով, լվացումը, խուզումը և մյուս աշխատնքները ևս կատարվում են ձեռքով:

 

 

Աշխատանք

Ընդհանուր առմամբ պահանջվում է արհեստագործական աշխատանքի 1500 ժամ  մեր յուրաքանչյուր գորգ կատարելությամբ ստեղծելու համար: Այդ գործընթացը կապում է ստեղծագործությունն ու այն կերտողին անտեսանելի, ամուր կապով: Գորգերն այս կերպ ստեղծելու եղանակն ավելի ժամանակատար ու ծախսատար է: Մենք ընտրում ենք այս եղանակը, որովհետև այն կարևոր է:

 

Նյութեր

Մեր կողմից օգտագործվող նյութերն ունեն նույն կարևորությունը, ինչ գորգագործությունը: Չնայած մենք սիրում ենք մետաքսն ու մյուս մանրաթելերը, այնուամենայնիվ բուրդը մնում է շքեղ գորգերի համար առաջնային հումքը: Ես սիրում եմ ասել՝ «մեր ոչխարներն անգլերեն չեն խոսում»: Անկախ Տիբեթում, Աֆղանստանում, Իրանում կամ Հայաստանում բնակվելուց, նրանք լողացած չեն և չեն ընտրվում ցանկալի բնավորություն ձեռք բերելու համար: Մեր ոչխարները կամակոր են, ապրում են խիստ պայմաններում այնպես, ինչպես հազարամյակներ շարունակ՝ արտադրելով յուրահատուկ բնույթի բուրդ՝ պատմական գորգեր ստեղծելու համար: