«Գորգագործությունը Հայաստանում իրապես հնագույն արհեստ է», Ջեյմս Թուֆենկյան, Թուֆենկյան ընկերության հիմնադիր:
Հայաստանում Թուֆենկյան գորգեր ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին: Մարդիկ այդ ժամանակահատվածը հիշում են որպես «մութ ու ցուրտ տարիներ»: Նորանկախ և պատերազմող երկրում անհնար էր թվում նոր գործարանի բացումը, որն իրենից ենթադրում էր նոր աշխատատեղերի բացում:
Թուֆենկյան ընկերությունը ստեղծում էր գորգեր՝ տարածելով սեր ու հոգատարություն մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր կտոր ստեղծվում է գորգագործության հնագույն ավանդույթների համաձայն՝ ամենաբացառիկ հումքից: