Շքեղ ձեռագործ գորգեր Թուֆենկյանից

Ես ստեղծեցի այս ընկերությունը՝ գորգերի միջոցով մարդկանց սեր փոխանցելու համար

Ես ստեղծեցի այս ընկերությունը՝ գորգերի միջոցով մարդկանց սեր փոխանցելու համար: Որոշ մարդկանց համար գորգը հատակին փռելն ու գեղեցիկ տեսքը բավարար է: Իմ նպատակն էր ավելի խորը դիպչել մարդկանց, քան մակերեսային գրավչությամբ, գույնով ու դիզայնով: Ես հավատում եմ, որ զանգվածային արտադրության և մեխանիկական անթերի արտադրանքների աշխարհում կան մարդիկ, ովքեր իրապես ուզում են ապրեն մի քանի հիասքանչ բաների հետ, որոնք խոսում են նրբագեղ նյութերի, մարդու ձեռքով ստեղծված տատանումների միջոցով: Թուֆենկյան գորգերն այս ամենի լավագույն դրսևորումներն են, բայց խոստանում են մատուցել ավելին:

 

Մենք խոստանում ենք ավելի խորը կապ, որը բխում է մեր արտադրանքում ներդրված բարձր մակարդակի վարպետության գնահատումից և Թուֆենկյան արժեքներից:

Ես ստեղծեցի այս ընկերությունը՝ գորգերի միջոցով մարդկանց սեր փոխանցելու համար Ջեյմս Թուֆենկյան, Հիմնադիր

Մեր առաքելությունը

 

Ի սկզբանե իմ տեսլականը Թուֆենկյան գորգերի համար այն էր, որ նոր գորգերի արտադրության մեջ այն կվերակենդանացներ անցյալի հին գորգերի հրաշալի որակը՝ այդ գորգերում արտացելոլով ժամանակակից դիզայնի լավագույն հատկանիշները:

 

Որպես այդպիսին, նրանք բարձր էին կանգնելու մնացածից: Եվ դա ոչ միայն իրենց գեղեցկության, այլև արհեստագործական գործընթացի, նյութերի բնույթի և ժամանակի ընթացքում կատարելագործվելու շնորհիվ: Կարելի է ասել հեղափոխական էր այն գաղափարը, որ այդ արտադրության շահույթը ծառայելու էր այն համայնքների զարգացմանն ու մարդասիրական ծրագրերին, որտեղ ընկերությունն աշխատելու էր և աջակցելու էր այլ մարդասիրական ծրագրերի: Այդ տեսլականն իրականություն դարձավ 1985 թվականին «Թուֆենկյան ձեռագործ գորգեր»-ի՝ արևելյան գորգերի աշխարհում առաջին ժամանակակից բրենդ հիմնադրումով, որը դեռ առանձնանում և ոգեշնչվում է այդ առաքելության համաձայն:

Collections